Սիրիայի պաշտպանության նախարարը մեկնել է Իրան

Ապրիլի 28-ին Սիրիայի պաշտպանության նախարար Ֆահդ Ջասեմ ալ-Ֆրիջի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Իրան։ Այս մասին ապրիլի 28-ին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, հղում անելով լիբանանյան «ալ-Մանար» հեռուստաընկերությանը։

Սիրիայի զինուժի զինծառայողներ

Սիրիայի զինուժի զինծառայողներ

Սիրիայի պաշտպանության նախարարի այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն նշվում, սակայն ենթադրվում է, որ այցը կապված է իսլամիստական խմբավորումների կողմից աստիճանաբար ավելացող ճնշման հետ։

Խնդիրն այն է, որ ապրիլի 25-ին իսլամիստական «ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման զինյալներին հաջողվել էր պարտության մատնել Սիրիայի կառավարական զորքերին և գրավել Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգի կարևորագույն ռազմավարական բազաներից մեկը, իսկ համանուն քաղաքն զինյալները գրավել էին դրանից մեկ օր առաջ:

Այժմ իսլամիստական խմբավորումները հարձակումներ են սկսել Լաթաքիայի ուղղությամբ, որը Սիրիայի կառավարական ուժերի խոշոր հենակետերից մեկն է։ Ասադին հավատարիմ կառավարական զորքերն իրենց հերթին փորձում են հակագրոհով հետ վերցնել Իդլիբի ռազմավարական կարևոր շրջանը և, ըստ երևույթին, Իրանից օգնություն են ակնկալում այդ հարցում։

One response to “Սիրիայի պաշտպանության նախարարը մեկնել է Իրան

  1. Pingback: Իրանը և Սիրիան ամրապնդում են ռազմավարական համագործակցությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *