Թուրքիայի ԶՈւ A400M բեռնատար ինքնաթիռը T129 Atak հարվածային ուղղաթիռներ է տեղափոխել

Ապրիլի 15-ին Թուրքիայի ԶՈւ A400M բեռնատար ինքնաթիռը առաջին անգամ 2 միավոր թուրք-իտալական համատեղ արտադրության T129 Atak (Աթաք) հարվածային ուղղաթիռներ է փոխադրել Կեսարիայում տեղակայված 12-րդ գլխավոր ավիաբազա։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ ռազմաօդային ուժերի կայքը։

A400M. Թուրքիա ԶՈւ

A400M. Թուրքիա ԶՈւ

Նշվում է, որ Թուրքիայի ԶՈւ A400M բեռնատար ինքնաթիռը թուրք-իտալական համատեղ արտադրության T129 Atak հարվածային ուղղաթիռները բեռնել է Թուրքիայի հարավ-արևելյան Մալաթիա գավառում տեղակայված ցամաքային զորքերի 2-րդ ռազմօդային գնդից և տեղափոխել Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Կեսարիայի 12-րդ գլխավոր ավիաբազա։

Airbus Military ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն Թուրքիայի ԶՈւ մինչև 2018թ. պետք է ստանար 10 միավոր A400M բեռնատար ինքաթիռ։ Մինչ այժմ, սակայն ընկերությունը Թուրքիային զինված ուժերին տրամադրել է պայմագրով նախատեսված ինքաթիռներից երկուսը, որոնցից մեկը 2014-ի ապրիլին, իսկ մյուսը դեկտեմբերին։ 2015- մարտին Էլ Թոււրքիայի ՊՆ հայտնել էր, որ հերթական 2 միավոր ինքնաթիռների առաքումը անորոշ ժամանակով հետաձգվել է։ Ընդ որում՝ թուրքական կողմը ուշացումների համար մեղադրել էր արտադրող ընկերությանը և նախատեսում էր տուգանք պահանջել:

Նշենք, որ A400M Atlas բեռնատար ինքնաթիռը արտադրվում է եվրոպական Airbus Military ընկերության կողմից։ Այն ունակ է տեղափոխել մինչև 37 տոննա բեռ կամ 116 մարդ, ինչպես նաև կարող է օդում լիցքավորել կործանիչներ և այլ ինքնաթիռներ։ Այն կարող է զարգացնել մինչև 790 կմ/ժ արագություն, թռիչքներ կատարել 9,3 հազար կմ հեռավորության վրա։

Նշենք, որ T129 Atak հարվածային ուղղաթիռն արտադրվել է Թուրքիայի ԶՈւ պատվերով՝ իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ։ Մասնավորապես, թուրքական կողմից նախագծման աշխատանքներին մասնակցել է TAI (Turkish Aerospace Industries) ընկերությունը։

Ուղղաթիռի արտադրման աշխատանքները սկսվել են 2007 թվականին, առաջին թռիչքը կատարել է 2009 թվականին։ Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերը 2014-ի ապրիլի վերջին ընդունել են 9 միավորից բաղկացած ուղղաթիռների առաջին խմբաքանակը։ Ապագայում թուրքական զինուժը նախատեսում է ստանալ ևս 50 միավոր «Աթաք»։

Նշենք, որ «Աթաքի» առավելագույն արագությունը 269 կմ/ժ է, կարող է անցնել 561 կմ, բարձրացնել մինչև 1,2 տոննա զինամթերք։ Զինված է հակատանկային կառավարվող հրթիռներով, «օդ-օդ» տեսակի հրթիռներով, 70 մմ կառավարվող և չկառավարվող հրթիռներով, 20 մմ թնդանոթային համակարգով, 12,7 մմ գնդացրով:

One response to “Թուրքիայի ԶՈւ A400M բեռնատար ինքնաթիռը T129 Atak հարվածային ուղղաթիռներ է տեղափոխել

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 26 ապրիլի – 2 մայիսի 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *