Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահներն ապրիլի 25-ին Բաքվում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային այլ խնդիրներ:Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը:
Նախագահների հանդիպումից հետո վերջիններիս մասնկացությամբ կայացել է նաև Ադրբեջանի և Ֆրանսիայի կրթության նախարարների հանդիպումը: Կողմերը ֆրանս-ադրբեջանական համալսարան հիմնելու մասին արձանագրություն են ստորագրել:
Նշենք, որ Օլանդը մինչև Բաքու մեկնելը ապրիլի 24-ին եղել է Երևանում, մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, ինչպե նաև հանդիպել նույն իրադարձությամբ Երևան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: