Սիրիայում արդարադատության պալատի մոտ ահաբեկչություն է տեղի ունեցել

Այսօր Դամասկոսում երկու ռումբ է պայթել արդարադատության պալատի հարևանությամբ գտնվող բենզալցակայանում։  Ինչպես հայտնում է Սիրիայի պետական հեռուստաալիքը, երրորդ պայթուցիկ սարքը  չի պայթել և հայտնաբերվել է իշխանության ներկայացուցիչների կողմից։

Դամասկոսն այս միջադեպը պաշտոնապես ահաբեկչություն է անվանել։

Սիրիական  «ՍԱՆԱ» գործակալությանը հղում անելով՝ «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը  հայտնում է, որ  պայթյունների հետևանքով վիրավորվել է 3 մարդ։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *