Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 19-25 ապրիլի, 2015

Ադրբեջանում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել • Ադրբեջան է այցելել Իրանի պաշտպանության նախարարը • Ադրբեջանում է եղել Թուրքիայի ԶՈւ բժշկական ծառայության պետը • Ադրբեջանում նշվել է Ջամշիդ Նախիջևանսկու անվան ռազմական ուսումնարանի հիմնադրման 44 ամյակը

• Ադրբեջանի զինված ուժերի՝ Թարթառում տեղակայված զորամասերից մեկում իրեն ամրակցված զենքով ինքնասպան է եղել 1992թ. ծնված ժամկետային զինծառայող Մամեդով Շահին Բախթիյար օղլուն։

• Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Հոսեյն Դեհղանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բաքու, որտեղ առաջին օրը՝ ապրիլի 20-ին , հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովին: Հանդիպման մասին որոշ մանրամասններ հայտնի են դարձել երկրորդ օրը՝ ապրիլի 21-ին:

Զաքիր Հասանովն ու Օմար Պաչինը Ադրբեջանի բժշկական համալսարանի ռազմական բժշկության ֆակուլտետի մոդելավորման կենտրոնում

Զաքիր Հասանովն ու Օմար Պաչինը Ադրբեջանի բժշկական համալսարանի ռազմական բժշկության ֆակուլտետի մոդելավորման կենտրոնում

• Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ապրիլի 23-ին ընդունել է պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Թուրքիայի ԶՈւ բժշկական ծառայության և Գյուլհանեի ռազմաբժշկական ակադեմիայի պետ, կորպուսի գեներալ Օմար Փաչինի գլխավորած պատվիրակությունը:

• Ապրիլի 20-ին Ադրբեջանում նշվել է Ջամշիդ Նախիջևանսկու անվան ռազմական ուսումնարանի հիմնադրման 44-րդ տարեդարձը, որին մասնակցել է նաև պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *