Թուրքիան հանել է Ֆրանսիայի հանդեպ հայտարարած էմբարգոն

Թուրքիան հանել է Ֆրանսիայի հանդեպ պատժամիջոցները՝ որոշելով վերականգնել Փարիզի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը։ «Լենտա.ռու»-ն, հղում անելոց Defense News-ին, տեղեկացնում է, որ այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավիթօղլուն։

Համաձայն պաշտպանության գնումների գործակալության ներկայացուցչի խոսքերի՝ համագործակցությունն ամբոջղությամբ կվերականգնվի ռազմական բոլոր ոլորտներում, և ֆրանսիական ընկերությունները կկարողանան Թուրքիային վաճառել ցանկացած տեսակի սպառազինություն։

Էմբարգոյի չեղյալ հայտարարելը նշանակում է, որ եվրոպական հրթիռային EuroSAM կոնցեռնը, որի վերահսկիչ բաժնեմասը ֆրանսիական ընկերություններին է պատկանում, կարող է մասնակցել Թուրքիա  հեռահար ՀՕՊ համակարգերի մատակարարման մրցույթին։ Մրցույթի հաղթողի հետ 4 մլրդ դոլար արժողության պայմանագիր կնքվի։

Հիշեցնենք, որ Թուրքիան Ֆրանսիայում հայոց Ցեղասպանության հերքումը քրեականցնելու քննարկումների համար 2011 թվականին էմբարգո էր հայտարարել Ֆրանսիային։

Թուրքիային ՀՕՊ համակարգերի մատակարարման մրցույթին բացի ֆրանսիական EuroSAM ընկերությունից կմասնակցեն ամերիկյան Raytheon/Lockheed Martin կոնսորցիումը (Patriot PAC-3), ռուսական «Ռոսօբորոնէքսպորտը» (Ս-300-«Ֆավորիտ»,  Ս-400 «Տրիումֆ») և չինական CPMIEC ընկերությունը (HQ-9)։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *