ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցելը չի խանգարում ՀԱՊԿ անդամակցությանը. Սերժ Սարգսյան

Ապրիլի 22-ին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պատասխանելով միջազգային լրատվամիջոցների հարցերին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ՆԱՏՕ-ի կազմակերպած «Սուսերի միակցում» զորավարժությանը ՀՀ ԶՈւ խաղաղապահների մասնակցությունը չի խանգարում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելուն:

ՀՀ ԶՈւ խաղաղապահների զորախումբը Գերմանիա մեկնելու հանդիսավոր արարողության ժամանակ

ՀՀ ԶՈւ խաղաղապահների զորախումբը Գերմանիա մեկնելու հանդիսավոր արարողության ժամանակ

Russia Today հեռուստաընկերության լրագրողի հարցին պատասխանելով՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ զորավարժությանը մասնակցելը բացարձակապես որևէ խնդիր չի ստեղծում գործընկերների հետ հարաբերություններում: Նախագահի խոսքով՝ Հայաստանին բավարար չէ միայն անվտանգության սպառող լինելը, և հայկական կողմը փոքր կազմով, բայց նույնպես ցանկանում է մասնակից լինել աշխարհում կայունության և խաղաղության հաստատմանը:

«ՆԱՏՕ-ի հետ մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը, որը երկար տարիների պատմություն ունի, և մեզ համար դա օգտակար համագործակցություն է: Բնավ, չի խանգարում մեր` ՀԱՊԿ անդամ լինելը»,— ասել է ՀՀ նախագահը:

Միջազգային լրատվամիջոցների հետ նախագահի ասուլիսի սղագրությունը կարող եք կարդալ Panorama.am կայքում:

Ավելացնենք, որ Կոսովոյի ուժերի մարտական պատրաստության ծրագրի շրջանակում ՆԱՏՕ անդամ և գործընկեր պետությունների «Սուսերի միակցում 2015» (Saber Junction) զորավարժությանը մասնակցելու համար Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի՝ 36 հոգուց բաղկացած ստորաբաժանումը Գերմանիա է մեկնել ապրիլի 4-ին:

17 երկրի ավելի քան 5000 զինծառայողների մասնակցությամբ զորավարժության նպատակն է բարձրացել Կոսովոյի խաղաղապահ առաքելության գործընթացում ներգրավված երկրների խաղաղապահ ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը։

One response to “ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցելը չի խանգարում ՀԱՊԿ անդամակցությանը. Սերժ Սարգսյան

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 19-25 ապրիլի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *