Կասպյան նավատորմիղը վարժանքներ է անում պատրաստությունը ստուգելու համար

Ապրիլի 22-ին Ռուսաստանի Կասպյան նավատորմիղի անձնակազմը մարտական պատրաստությունը ստուգելու նպատակով դուրս է եկել բաց ծով վարժանքներ անելու։ Այս մասին հայտնում է ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

«Դաղստան» հրթիռային նավ

«Դաղստան» հրթիռային նավ

Ինչպես նշվում է ՀՌՕ-ի հաղորդագրության մեջ, Կասպյան նավատորմիղի 10 նավ դուրս են եկել Մախաչկալայի իրենց կայանման վայրից։ Վարժանքների ժամանակ օգտագործվում է «Դաղստան» հրթիռային նավը, դեսանտային նավեր, հակադիվերսիոն «Գրաչոնոկ» կատերը, ինչպես նաև օգնական նավեր։

Հավելենք, որ վերջին շրջանում Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգը տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ տարատեսակ զորավարժություններ է իրականացնում։

Մարտի սկզբից ՀՌՕ-ի մի շարք ստորաբաժանումներ խոշորամասշտաբ դաշտային ելքի են դուրս եկել՝ ՀՕՊ ստորաբաժանումների, զորամասերի և միավորումների մասնակցությամբ։ Զորավարժություն էր մեկնարկել նաև Հարավային Օսիայում և Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաներում։

One response to “Կասպյան նավատորմիղը վարժանքներ է անում պատրաստությունը ստուգելու համար

  1. Pingback: Կասպից ծովում հակադիվերսիոն պաշտպանության զորավարժություն է անցկացվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *