Ադրբեջանում նշվել է Ջամշիդ Նախիջևանսկու անվան ռազմական ուսումնարանի հիմնադրման 44 ամյակը

Ապրիլի 20-ին Ադրբեջանում նշվել է Ջամշիդ Նախիջևանսկու անվան ռազմական ուսումնարանի հիմնադրման 44-րդ տարեդարձը, որին մասնակցել է նաև պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։ Այս մասին հայտնում է Ադրբեջնաի ՊՆ մամուլի ծառայությունը։

Տոնակատարություն ռազմական ուսումնարանում

Տոնակատարություն ռազմական ուսումնարանում

Միջոցառմանը մասնակցել են նաև Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոցի կուրսանտները, ՆԳՆ ներքին զորքերի և սահմանապահ պետական ծառայության ներկայացուցիչները, ուսումնարանի նախորդ տարիների շրջանավարտները։

Միջոցառմանը ելույթ է ունեցել ուսումնարանի պետ, գեներալ-մայոր Միրզա Ալմասովը։ Ավարտին մի շարք կուրսանտներ և սպաներ պարգևատրվել են պատվոգրերով և արժեքավոր նվերներով։

Հավելենք, որ ուսումնարանի շրջանավարտների թիվը հասնում է 9000-ի։ Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ 1998-ի մարտին Նախիջևանում բացվել է նաև ուսումնարանի մասնաճյուղը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *