Մեկ օրում ինքնասպան է եղել Թուրքիայի ԶՈւ երկու զինծառայող

Ապրիլի 20-ին Թուրքիայի հարավային Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում տեղակայված ժանդարմերիայի զորամասում և արևմտյան Բոլու նահանգի կոմանդոսների բրիգադում ինքնասպանություն է գործել երկու պայմանագրային ավագ սերժանտ։ Այս մասին հայտնում է թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալությունը։

Ինքնասպան եղած հատուկ ջոկատային, պայմանագրային ավագ սերժանտ Քյուրսաթ Զիյա Քոջազբեյբեկը

Ինքնասպան եղած հատուկ ջոկատային, պայմանագրային ավագ սերժանտ Քյուրսաթ Զիյա Քոջազբեյբեկը

Նշվում է, որ դեռևս անհայտ պատճառով  ապրիլի 20-ի երեկոյան ինքնասպանություն է գործել Յուքսեքովա գավառի ժանդարմերիայի պարեկային զորամասում ծառայող պայմանագրային ավագ սերժանտ, 23-ամյա Յասին Թոսունը։ Ինքնասպանություն գործելուց մի քանի օր առաջ նա իր ֆեյսբուքյան էջում հրացանի 8  գնդակի նկար էր հրապարակել, իսկ բացատրությունում գրել. «Իրականում դա շատ հեշտ է լինելու»։

Միևնույն օրն ինքնասպան է եղել Թուրքիայի արևմտյան Բոլու քաղաքի Կոմանդոսների (Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների), 2-րդ բրիգադի 24-ամյա զինծառայող Քյուրսաթ Զիյա Քոջազբեյբեկը։ Նշվում է, որ վերջին շրջանում Քյուրսաթ Զիյան գործուղվել էր Հաքքարի։ Ապրիլի 20-ին նա Անկարայում այցելում է քրդերի հետ բախումների ընթացքում վիրավորված ընկերոջը, հետո գնում Բոլու ու իր տանն ինքնասպանություն գործում։

Դեպքերի հանգամանքները պարզելու համար նշանակվել է ծառայողական քննություն։

2 responses to “Մեկ օրում ինքնասպան է եղել Թուրքիայի ԶՈւ երկու զինծառայող

  1. Pingback: Մեկ օրում ինքնասպան է եղել Թուրքիայի ԶՈւ երկու զինծառայող | National.am

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 19-25 ապրիլի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *