Չեչնիայում վարժանքների ժամանակ «վնասազերծվել են» գրոհայիններ

ՌԴ ներքին գործերի նախարարության Հյուսիսկովկասյան շրջանի հրամանատարության ներքին զորքերի հատուկ նշանակության ջոկատայինները Չեչնիայում անցկացրած վարժանքների ընթացքում վնասազերծել են պայմանական գրոհայիններին։Բացի հիմնական առաջադրանքից, ջոկատայինները հանձնել են նաև տարբեր նորմատիվներ։ Այս մասին ապրիլի 20-ին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ռուսաստանի ՆԳՆ ներքին զորքերի հատուկ նշանակության ջոկատ

Ռուսաստանի ՆԳՆ ներքին զորքերի հատուկ նշանակության ջոկատ

Նշվում է, որ վարժանքներն անցկացվել են Ռուսաստանի ՆԳՆ ներքին զորքերի՝ Հյուսիսկովկասյան շրջանային հրամանատարությանը ենթակա օպերատիվ նշանակության 46-րդ առանձին բրիգադի՝ Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում տեղակայված ուսումնական կենտրոնում։ Վարժանքների ընթացքում հատուկ ջոկատայիններն իրականացրել են պայմանական գրոհայինների հայտնաբերման և զինաթափման գործողություններ։

Հավելենք, որ 2015-ի հունվարի 1-ին Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի ղեկավարությամբ հանրապետությունում անցկացվել էր խոշորամասշտաբ հատուկ նշանակության գործողություն։ Ջոկատայինները ոչնչացրել էին դիմադրություն ցույց տված 2 գրոհայինի։ Նրանցից մեկն, ըստ Ռամզան Քադիրովի,  Չեչնիայի հյուսիսային շրջաններում գործող գրոհայիններից մեկի խմբի ղեկավար էր։ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն էլ հայտնել էր, որ սպանված գրոհայինները կապ ունեին 2014թ. դեկտեմբերի 4-ին մամուլի և դպրոցի շենքերի վրա կատարված ահաբեկչական հարձակումների կազմակերպման հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *