Թուրքիայի զինվորական հոսպիտալներում այսուհետ կաշխատեն նաև քաղաքացիական բժիշկներ

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի, պաշտպանության նախարարության և առողջապահության նախարարության ստորագրած արձանագրությամբ՝ այսուհետ զինվորական հոսպիտալներում աշխատելու իրավունք կունենան ոչ միայն զինվորական բժիշկները, այլև պարտադիր զինծառայության զորակոչված քաղաքացիական բժիշկները։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Այս մասին ապրիլի 19-ին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, ում այդ տեղեկությունը հաղորդել է Թուրքիայի առողջապահության նախարարության քարտուղարի օգնական Հուսեյն Չելիքը։

Կնքված համաձայնագիրը ներառում է համագործակցություն թիկունքային գործողություններում, կրթության և առողջապահության ոլորտներում։ Առողջապահության նախարարությունը պարտավորվում է անցկացնել նաև համապատասխան ուսուցում այն բժիշկների համար, որոնք պետք է աշխատեն զինվորական հիվանդանոցներում։

Չելիքն ավելացրել է, որ «վճար ծառայության դիմաց» օրենքի ներդրումից հետո Թուրքիայի զինված ուժերում զգացվեց բժիշկների պակաս։ Կնքված համաձայնագրով նախատեսվում է լրացնլ այդ բացը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *