Ադրբեջանի զինված ուժերի՝ Թարթառում տեղակայված զորամասերից մեկում իրեն ամրակցված զենքով ինքնասպան է եղել 1992թ. ծնված ժամկետային զինծառայող Մամեդով Շահին Բախթիյար օղլուն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, հայտնում է ադրբեջանական Azadlıq թերթի կայքը։
Հայտնի է նաև, որ զինծառայողը զորակոչվել էր Գերանբոյի շրջանից։ Նշենք, որ պաշտոնական աղբյուրներն այս տեղեկությունը դեռևս չի մեկնաբանել։
Հավելենք, որ սա Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում 2015-ի ապրիլին գրանցված մահվան ելքով 6-րդ դեպքն է, որը հայտնի է դարձել։
Pingback: Armday – Ադրբեջանում ժամկետային զինծառայող է ինքնասպան եղել
Pingback: Ադրբեջանում ժամկետային զինծառայող է ինքնասպան եղել | National.am
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 19-25 ապրիլի, 2015 | Ռազմ.info