Նախարար Օհանյանն ընդունել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի նորանշանակ հրամանատարին

Այսօր՝ ապրիլի 20-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովին: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովին

Շնորհավորելով ստանձնած նոր պարտականությունների առիթով՝ ՀՀ պաշտպանության նախարարը Վլադիմիր Ուստինովին մաղթել է ծառայողական գործունեության նորանոր հաջողություններ և վստահեցրել հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման վերաբերյալ:

Նույն օրը գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովին ընդունել է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Ավելացնենք, որ 102-րդ ռազմաբազայի հրամանատարի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ հունվարին ռազմաբազայի զինծառայող Պերմյակովի կողմից Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո ռազմաբազայի նախկին հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:

One response to “Նախարար Օհանյանն ընդունել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի նորանշանակ հրամանատարին

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 19-25 ապրիլի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *