Իրանական արտադրության Ս-373 կամ Բավար-373 (այսպես կոչված՝ իրանական Ս-300) ՀՕՊ զենիթահրթիռային համակարգերը ապրիլի 18-ին Իրանի ԶՈւ բանակի օրվա կապակցությամբ կազմակերպված ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվել են հանրությանը: Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:
Իրանը Ս-373-երն իրանցիները սկսել են նախագծել 2010-ին՝ ՌԴ-ի կողմից Իրանին ռուսաստանյան արտադրության Ս-300 տրամադրելու մասին 2007-ին կնքված պայմանագիրը միակողմանի կասեցվելուց հետո: Իրանցիները պնդում են, որ իրենց արտադրած Բավար 373 համակարգերը չեն զիջում ռուսաստանյան արտադրության Ս-300-ներին: Իսկ թիրախավորման, տեղակայման արագության և ճկունության հարցում իրանական ՀՕՊ-երը գերազանցում են ռուսաստանյան Ս-300-ների սկզբնական տարբերակներին, որոնք մոտ տասը տարի առաջ իրենք պատվիրել էին Ռուսաստանից:
Ավելացնենք, որ Բանակի օրվան նվիրված շքերթի ժամանակ Իրանում ներկայացվել են սպառազինության բազմաթիվ նմուշներ, որոնցից 5-ը նոր զինատեսակներ են, որոնք բոլորը նախագծել են տեղացի մասնագետները, բացի այդ ներկայացվել է բանակի
Հիշեցնենք, որ դեռևս 2007-ին Իրանին 5 դիվիզիոն Ս-300 համակարգեր տրամադրելու վերաբերյալ Ռուսաստանի հետ կնքված 800 մլն դոլարի պայմանագիրը 3 տարի անց կասեցվել էր, սակայն Ս-300 զենիթահրթիռային համակարգերի՝ Իրան արտահանման ու այդ երկրին տրամադրելու արգելքը հանվել է այս տարի՝ ապրիլի 13-ին ՌԴ նախագահ Վ. Պուտինի հրամանագրով: Ներկայում նախատեսվում է, որ ՌԴ-ի՝ Իրանին Ս-300 զենիթահրթիռային համակարգեր փոխանցելու վերաբերյալ պայմանագիրը պատրաստ կլինի մեկ ամսվա ընթացքում, իսկ գործարքը կիրականացվի մինչև տարեվերջ:
Pingback: Իրանը հակահրթիռային պաշտպանության նոր ռազմաբազա է բացելու սեպտեմբերին | Ռազմ.info