Այսօր՝ ապրիլի 17-ին, Սպիտակ-Երևան ավտոճանապարհին զինվորական «Ուրալ» մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը։ Ավտովթարի հետևանքով 1 զինծառայող մահացել է, ևս 8-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։
Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ռազմինֆոյի հետ զրույցում բժշկական կենտրոնից նշեցին, որ վիրավոր զինծառայողներից 3-ի վիճակը ծանր է, նրանց տեղափոխում են Երևան, ևս մեկին վիրահատում են Սպիտակում։ Միջադեպի հետևանքով տուժած մյուս զինծառայողների վիճակը, նախնական տեղեկություններով, գնահատվում է միջին ծանրության։
Լրացում. ժամը 20:15
ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ ավտովթարից զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գերասի Թորոսյանը (ծնված 1995թ., Սիսիանի զ/կ, 2013թ. 2-րդ զորակոչ)
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 12-18 ապրիլի, 2015 | Ռազմ.info
Pingback: Armday – Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 12-18 ապրիլի, 2015
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի ապրիլին. Ռազմինֆո | Ռազմ.info