Թուրքիան մեծ քանակությամբ զինվորականներ է տեղաբաշխում Իրաքին սահմանակից շրջաններում • Թուրք-քրդական բախումներ՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ • Թուրքիան և Ուկրաինան ընդլայնում են համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
• Ապրիլի 15-ին Թուրքիայի ԶՈւ-ն 70 միավոր «Քիրփի-7» զրահամեքենաներով զինվորականներ, զենք և զինամթերք է ուղարկել Իրաքի հետ սահմանին տեղակայված Չուքուրջա գավառ։ Օրվա մյուս կեսից սկսած ուղղաթիռներով զինվորականներ ու զինամթերք են տեղափոխվել նաև նույն նահանգի մյուս սահմանային գավառներ։
• Ապրիլի 11-ին Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի Յուկարըթյութեք գյուղում «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները հարձակվել են թուրքական զորքերի վրա՝ վիրավիրելով 4 զիծառայողի:
• Ռուս-ուկրաինական ռազմարդյունաբերական կոորպորացիաները նոր համատեղ ծրագիր են սկսում ավիատիեզերական, ավիացիոն և զրահապատ տեխնիկայի ոլորտներում: Համապատասխան համաձայնությունները ձեռք են բերվել ապրիլի 8-9-ին Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Օլեգ Գլադկովսկու գլխավորած պատվիրակության՝ Թուրքիա այցի ժամանակ:
Ռազմաշաբաթը նաև՝