ՌԴ-ն և Պակիստանը համաձայնության են եկել համատեղ զորավարժություններ անցկացնել, ինչի նպատակը երկու երկրների ռազմական համագործակցության ընդլայնումն է: Հայտնում է պակիստանյան The Express Tribune լրատվական կայքը՝ հղում անելով Պակիստանի ՊՆ-ին:
Համաձայնությունը ձեռք է բերվել ապրիլի 15-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆի միջև, ով Մոսկվա է մեկնել մասնկացելու ՌԴ ՊՆ կազմակերպած 4-րդ միջազգային համաժողովին:
Պակիստանի պաշտպանության նախարարը նշել է, որ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ համաձայնության են եկել, որ կայունության և խաղաղության ապահովման համար լավագույն աշխարհակարգը բազմաբևեռն է, ինչպես նաև հավելել, որ բոլոր խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով՝ կանխելով ռազմական գործողությունները:
Հիշեցնենք, որ Սառը պատերազմի տարիներին ԽՍՀՄ և Պակիստանը տարբեր աշխարհաքաղաքական խմբավորումների մեջ էին, և ԽՍՀՄ իրավահաջոդ Ռուսաստանի և Պակիստանի հարաբերությունները սկսել են ջերմանալ միայն վերջերս: