[Լրացված] Պաշտպանության բանակը գնդային մեծ զորավարժություն է անցկացրել

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ներկա է եղել Պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում անցկացված գնդային մարտավարական զորավարժության մարտական հրաձգությանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը:

Գնդային զորավարժության հրաձգությանը հետևող հրամանատարությունը

Գնդային զորավարժության հրաձգությանը հետևող հրամանատարությունը

Նշենք, որ զորավարժության հրաձգության փուլին ներկա են եղել նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը և Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Պաշտպանության բանակի գնդային զորավարժությունը Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում

Պաշտպանության բանակի գնդային զորավարժությունը Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում

[Լրացում]

Պաշտպանության բանակը զորավարժության ընթացքի վերաբերյալ հայտնել է մանրամասներ՝ նշելով, որ  նախքան  վարժանքների մեկնարկը զորավարժարանին կից տարածքում բարձրագույն հրամկազմին ցուցադրվել են մի շարք զորատեսակների և ծառայությունների կողմից բացազատված ուսումնական կետեր։

ՊԲ գնդային զորավարժությունը Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում

ՊԲ գնդային զորավարժությունը Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում

Զորավարժության ընթացքում առավել մեծ ուշադրություն է դարձվել կրակային խոցման միջոցների, մասնավորապես՝ հրետանային ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողություններին, ինչը պայմանավորված է ժամանակակից համազորային մարտում նշված զորատեսակի կիրառման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ։

Ավելացնենք, որ 2014-ի նոյեմբերին անցկացված «Միասնություն-2014» խոշոր զորավարժությունը նույնպես անցկացվել է «Տիգրանակերտ» զորավարժարանում։ Օպերատիվ-մարտավարական տասնօրյա զորավարժությունը մեկնարկել էր նոյեմբերի 6-ին: Դրանում ներգրավված էին հայկական զինված ուժերի շուրջ 47000 զինծառայող:

3 responses to “[Լրացված] Պաշտպանության բանակը գնդային մեծ զորավարժություն է անցկացրել

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 12-18 ապրիլի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Արցախում ՀՕՊ ստորաբաժանումների զորավարժություն է անցկացվել | Ռազմ.info

  3. Pingback: Armday – Արցախում ՀՕՊ ստորաբաժանումների զորավարժություն է անցկացվել

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *