Իրանը նախատեսում է սպառազինել իր անօդաչու թռչող սարքերը

Իր անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վրա Իրանը սկսել է «օդ-մակերևույթ» դասի հրթիռներ տեղադրել, իսկ բոլոր ԱԹՍ-ների սպառազինումը նախատեսվում է ավարտել մինչև իրանական տարվա վերջ (Իրանի օրացույցով տարին ավարտվելու է 2016թ. մարտի 20-ին): Այս մասին, ըստ իրանական «Ֆարս» լրատվական գործակալության, ապրիլի 12-ին հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Փուրդասանը:

Իրանական Մոհաջեր (Mohajer) անօդաչու թռչող սարքը՝ հրթիռ արձակելիս

Իրանական Մոհաջեր (Mohajer) անօդաչու թռչող սարքը՝ հրթիռ արձակելիս

Պաշտոնյայի խոսքով՝ որոշ ԱԹՍ-ների վրա սպառազինությունն արդեն ամրացված է, և իրենք ներկայում թռիչքային ու հրթիռների արձակման փորձարկումների են ենթարկում դրանք, ինչից հետո կսպառազինեն մյուս ԱԹՍ-ները:

Նշենք, որ Իրանն արդեն ունի այնպիսի անօդաչու թռչող սարքեր, որոնք սպառազինված են հրթիռներով, ինչպես օրինակ Mohajer և Shahed-129 ԱԹՍ-ները: Իսկ փետրվարին անցկացված «Մեծ մարգարե 9» զորավարժության ժամանակ Իրանի զինված ուժերն օգտագործել են միանգամից երեք տեսակի անօդաչու թռչող սարքեր:

One response to “Իրանը նախատեսում է սպառազինել իր անօդաչու թռչող սարքերը

  1. Pingback: Իրանը նախատեսում է տեղական ԱԹՍ-ները սպառազինել տեղական հրթիռներով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *