Ապրիլի 16-17-ին ՌԴ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ Մոսկվայում կայանալիք միջազգային համաժողովին ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով մասնակցելու է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Այս տարի համաժողովին մասնակցելու հրավեր են ստացել 79 երկրների պաշտպանության նախարարներ և ռազմական գերատեսչությունների պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև փորձագիտական և գիտական ոլորտի ներկայացուցիչներ:
Նախատեսվում է քննարկել հակաահաբեկչական պայքարի խնդիրները, ռազմաքաղաքական ինստիտուտների դերը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության ապահովման անհրաժեշտության հարցերը:
Ռուսաստանյան REGNUM լրատվական գործակալության համաձայն՝ ապրիլի 16-ին ՌԴ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ է ունենալու համաժողովի մասնակից երկրների պաշտպանության նախարարների հետ: