[Լրացված] Ադրբեջանական աղբյուրները հայտնում են Աղդամի հատվածում գրանցված մարտական կորստի մասին

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1991-ին ծնված և Բիլյասուվարի շրջանից պայմանագրային զինծառայության զորակոչված ենթասպա Շահմուրադ Ալիզադե Հիլալ օղլուն սպանվել է՝ նախնական տեղեկություններով դիպուկահարի գնդակից՝ առաջնագծի Աղդամի հատվածում։

 ենթասպա Շահմուրադ Ալիզադե

ենթասպա Շահմուրադ Ալիզադե

Այս մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել սոցիալական ցանցերից։ Համաձայն այդ աղբյուրների, դեպքը գրանցվել է ապրիլի 14-ին։ Պաշտոնական աղբյուրներն այս տեղեկությունն առայժմ որևէ կերպ չեն մեկնաբանել։

Նշենք, որ սա Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում 2015-ի ապրիլին գրանցված մահվան ելքով 5-րդ դեպքն է, որի մասին հայտնի է դարձել։

Լրացում. (16.04.2015, ժամը 13:25)

Ադրբեջանի ՊՆ-ն ապրիլի 16-ին հաստատել է մարտական կորուստը, սակայն միայն այն բանից հետո, երբ տեղեկությունն այդ մասին արդեն իսկ լայն տարածում էր գտել սոցիալական ցանցերում:

2 responses to “[Լրացված] Ադրբեջանական աղբյուրները հայտնում են Աղդամի հատվածում գրանցված մարտական կորստի մասին

  1. Pingback: Armday – Ադրբեջանական աղբյուրները հայտնում են Աղդամի հատվածում գրանցված մարտական կորստի մասին

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 12-18 ապրիլի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *