Այսօր՝ ապրիլի 15-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ՀՀ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքը, որն ուժի մեջ կմտնի 10 օր անց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին օրենքն ընդունվել էր ՀՀ Ազգային ժողովում:
«ՀՀ Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի նպատակը ոլորտի զարգացման համար կայուն հիմքի ստեղծումը, ՀՀ ԶՈւ և այլ զորքերի սպառազինության մատակարարումների պետական ծրագրերի իրականացումն է: Օրենքով կարգավորվում են սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի, ռազմատեխնիկական միջոցների մշակման, արդիականացման, արտադրության, վերականգման, նորոգման, ծառայությունների մատուցման և սպասարկման աշխատանքները:
Օրենքի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ։
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 12-18 ապրիլի, 2015 | Ռազմ.info
Pingback: Նախագահը հաստատել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը | Ռազմ.info
Pingback: Կստեղծվի ՀՀ ռազմարդյունաբերական ընկերությունների ռեեստր | Ռազմ.info