Իրանն այս տարի կստանա Ս-300 ԶՀՀ-ները Ռուսաստանից. Իրանի ՊՆ

Իրանը Ս-300 զենիթահրթիռային համակարգերը Ռուսաստանից ստանալու է այս տարի: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեքհանը մինչև «Միջազգային անվտանգություն 2015» կոնֆերանսին մասնկացելու համար Մոսկվա մեկնելը: Տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը

Ռուսաստանյան արտադրության Ս-300ՎՄ «Անթեյ-2500» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Ռուսաստանյան արտադրության Ս-300ՎՄ «Անթեյ-2500» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Դեռևս 2007-ին Իրանին 5 դիվիզիոն Ս-300 համակարգեր տրամադրելու վերաբերյալ Ռուսաստանի հետ կնքված 800 մլն դոլարի պայմանագիրը 3 տարի անց կասեցվել էր ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ Թեհրանի դեմ սահմանած կոնկրետ զինատեսակների էմբարգոների պատճառով:

Սակայն Ս-300 զենիթահրթիռային համակարգերի՝ Իրան արտահանման ու այդ երկրին տրամադրելու արգելքը հանվել է այս տարի՝ ապրիլի 13-ին ՌԴ նախագահ Վ. Պուտինի հրամանագրով: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս որոշումը մեկնաբանել է միջուկային հարցի շուրջ Արևմուտքի և Իրանի բանակցություններում վերջին շրջանում նկատվող առաջընթացով: Հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Նշենք նաև, որ վերջին շրջանում Իրան-Ռուսաստան հարաբերություններում ջերմացում է նկատվում, ինչի վկայությունն այս տարի հունվարին 12 տարվա ընդմիջումից հետո ՌԴ պաշտպանության նախարարի այցն էր Թեհրան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *