ՀՀ պաշտպանության նախարարությունում ամփոփվել է «Ռազմական ղեկավարման» 45-օրյա բարձրագույն սպայական հավաք-դասընթացը, որին ընդգրկված էին ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ մի շարք վարչությունների, առանձին բաժինների, ինչպես նաև բանակային զորամիավորումների ղեկավար կազմերի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանձնում է սպայական հավաք-դասընթացի մասնակցի վկայականը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով արդեն երկրորդ անգամ անցկացվող հավաք-դասընթացը ղեկավարում էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
Մինչև ապրիլի 1-ի տևած սպայական դասընթացի ուսումնական ծրագրում այս տարի ավելացվել էին շուրջ 20 նոր թեմաներ: Դասախոսությունների և սեմինարների միջոցով անցկացված հավաք-դասընթացի մասնակիցներն ուսումնասիրել են ժամանակակից և հիբրիդային պատերազմների բնույթը, ռազմարվեստի պատմությունը, անդրադարձել են մարտական առանձին գործողությունների վերլուծությանը:
Ավելացնենք, որ սպայական հավաք-դասընթացը մեկնարկել էր փետրվարի 9-ին:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 29 մարտի – 4 ապրիլի, 2015 | Ռազմ.info