Պաշտպանության նախարարն այցելել է ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորամասեր

Ապրիլի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է 2-րդ բանակային զորամիավորման ենթակա հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Նախարար Օհանյանը զրուցել է ՀՕՊ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ

Նախարար Օհանյանը զրուցել է ՀՕՊ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի ուղեկցությամբ նախարար Օհանյանը սպառազինության և զինտեխնիկայի պահպանման հավաքակայանում, ստուգել է զորամասերի ուսումնանյութական բազան և տեխնիկական հագեցվածությունը, զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, հետաքրքրվել է նրանց առօրյայով ու սոցիալ-կենցաղային պայմաններով:

Այցի ընթացքում պաշտպանության նախարարը տեղում ծանոթացել է զենիթահրթիռային ստորաբաժանման մեկնարկային դիրքի, հրամանատարական կետերի պայմաններին, դիտարկել է զենիթհրթիռային կրակի և ռադիոլոկացիոն հետախուզման հնարավորությունները, ստուգել է անձնակազմի մարտական պատրաստականությունը, ծառայության կազմակերպման ընթացքը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը:

ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ուժերի Ս-125 զենիթահրթիռային համակարգը

ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ուժերի Ս-125 զենիթահրթիռային համակարգը

Շրջայցի ավարտին Սեյրան Օհանյանը մի շարք ցուցումներ և հանձնարարականներ է տվել զորամասերի հրամանատարական կազմին ընթացիկ և պլանավորված աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար։

One response to “Պաշտպանության նախարարն այցելել է ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորամասեր

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 29 մարտի – 4 ապրիլի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *