ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է ԶՈւ զորամաս

Մարտի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն այցելել է երկրի հյուսիսարևմտյան հատվածում տեղակայված զորամասերից մեկը և անցկացրել պլանային ստուգումներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի և վարչական ապարատի ղեկավար, գեներալ-մայոր Արիս Բրուտյանի ու բարձրաստիճան այլ սպաների ուղեկցությամբ  շրջել է զորամասի տարածքում, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությանը:

Զորամասում անցկացված հավաք-խորհրդակցության ընթացքում Յուրի Խաչատուրովը զրուցել է սպայական անձնակազմի հետ, ստուգել նրանց պարտականությունների իմացությունը, մատնանշել հայտնաբերված բացթողումները։

Խորհրդակցության ավարտին գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը զորամասի հրամանատարությանը համապատասխան հրահանգներ և ցուցումներ է տվել ստուգումների ընթացքում արձանագրված բացթողումները կարճ ժամանակահատվածում շտկելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *