ՀԱՊԿ նախագահությունը կստանձնի Ռուսաստա՞նը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի կարծիքով 2013 թվականին ՀԱՊԿ-ի նախագահությունը Ղազախստանից կանցնի Ռուսաստանին։

Բորդյուժան ասել է, որ Ղազախստանից հետո նախագահությունը 2013 թ. պետք է անցներ Ղրղըզստանին, բայց քանի որ այդ երկիրն իր վրա է վերցրել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) նախագահությունը, հնարավոր է ՀԱՊԿ-ի նախագահությունն անցնի Ռուսաստանին։ Սակայն Բորդյուժան ընդդգծել է նաև, որ վերջնական որոշում կկայացնեն ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարները։

Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին ԱՊՀ որոշ երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից: Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ-ում նախագահել է 2008թ. սեպտեմբերից մինչև 2009 թ. հունիսը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *