ՌԴ Արևելյան ռազմական օկրուգում սկսվել է հակաօդային պաշտպանության խմբերի և ավիացիայի հրամանատարաշտաբային պլանային զորավարժություն, որն անցնում է օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Սուրովնիկինը անմիջական հրամանատարության ներքո։ Այս մասին հայտնում ՌԴ ԶՈւ Արևելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Զորավարաժությանը ներգրավված են տարեբր զորատեսակներ, որոնց թվում հակաօդային պաշտպանության, ավիացիայի և ՌԷՊ ուժերի տարբեր ստորաբաժանումներ։ Մասնակցում են նաև մոտոհրաձգային ու հետախուզական ստորաբաժանումներ։
Զորավարժության արդյունքում գործնականում մշակվելու են միացյալ ռազմական ուժերով պայմանական թշնամուն դիմակայելու եղանակները։ Ստորաբաժանումները պետք է կարողանան դիմակայել պայմանական թշնամու հարվածներին, միացյալ ռազմական ուժերն ու ՀՕՊ միջոցները՝ ոչնչացնել հակառակորդի թևավոր և բալիստիկ հրթիռները, հետախուզական և հարվածային ԱԹՍ-ները։ Զորավարժություններին մասնակցող ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների վրա խնդիր է դրված պարզել թշնամու տեղաշարժը:
Ամենամասաշտաբային պայմանական թիրախները տեղակայված են լինելու Պրիմորսկում և Բուրյատիայում (թվով 50 հատ): Դրանց խոցման համար օգտագործվելու են զենիթահրթիռային «Օսա», «Ստրելկա-10», Ս-300 «Ֆավորիտ» և Ս-400 «Տրիումֆ» համակարգեր։
Կիրառվելու են նաև «Տունգուսկա» զենիթային հրանոթա-հրթիռային համալիրներ, ինչպես նաև «Իգլա» ու «Վերբա» դյուրակիր ԶՀՀ-ներ։