Սեյրան Օհանյանն այցելել է «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ՝ «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված բժիշկների առողջական վիճակին ծանոթանալու նպատակով։
Այս մասին տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից։ 

Պաշտպանության նախարարը տուժածների հարազատների և ընկերների հետ հանդիպմանը նշել է, որ իրավապահ մարմինները հաստատակամորեն հետևելու են միջադեպի բոլոր մեղավորներին բացահայտելու եւ նրանց օրենքի ողջ խստությամբ պատժելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *