Ռուսաստանի ԶՈւ Սևծովյան նավատորմի ծովային հետևակի ստորաբաժանումները զորավարժություն են անցկացնում Ղրիմում։ Նախատեսվում է իրականացվել դեսանտային նավերից անձնակազմի իջեցման, հրետանային մարտական կրակի, ռազմական տեխնիկայի վարման վարժանքներ։ Այս մասին մարտի 25-ին հայտնում է Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։
Զորավարժություններն անցկացվում են Ղրիմի դեսանտային Օպուկ զորավարժարանում։ Հարավային ռազմական շրջանի հրթիռահրետանային զորամասերի դաշտային ելքին մասնակցելու համար անձնակազմի մի մասը զորավարժարան է տեղափոխվել «Նովոչերկասսկ» դեսնտային մեծ ռազմանավով: Վարժանքներին ներգրավվել են նաև ծովային հետևակի ինքնագնաց հրետանային համակարգեր և այլ մարտական մեքենաներ։
Զորավարժության տարբեր փուլերում ընդհանուր առմամբ մասնակցելու են 500 զինծառայող, 70 միավոր ռազմական տեխնիկա։