Եմենի արտգործնախարարը Պարսից ծոցի երկրներին կոչ է արել, որ ռազմական միջամտությամբ կանխեն շիադավան, իրանամետ հութի ապստամբների՝ դեպի երկրի հարավային շրջաններ առաջխաղացումը: Իսկ մարտի 24-ին ռազմական աջակցության խնդրանքով ՄԱԿ-ին է դիմել երկրի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադին: Այս մասին հայտնում է BBC հեռուստառադիոընկերության կայքը։
Փետրվարին հութիներն իշխանությունից հեռացրել են երկրի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադին, և վերջինս ստիպված է եղել ապաստանել երկրի հարավում՝ Ադեն քաղաքում, որը մինչև երկու Եմենների միավորումը (1990 թ.) եղել է Ազգային Ժողովրդավարական Եմենի մայրաքաղաքը:
Մարտի 21-22-ին հութիներին հաջողվել է գրավել երկրի՝ մեծությամբ երրորդ քաղաք Թաիզը, ինչպես նաև ահաբեկչական գործողություններ իրականացնել մայրաքաղաք Սանայում, ինչի հետևանքով զոհվել էր 137 մարդ, ևս 357՝ վիրավորվել:
Այս իրադարձությունները լուրջ մտահոգության տեղիք են տվել նաև միջազգային հարթակում. իրադարձություններին հաջորդել է ԱՄՆ-ի՝ անվտանգության նկատառումներով Եմենում գտվող ամերիկյան հատուկ ստորաբաժանումներն երկրից հեռացնելու մասին որոշումը, ինչը մարտի 22-ին արդեն իրականացված էր:
Միևնույն պատճառաբանությամբ մարտի 21-ին Եմենից դուրս են բերվել նաև բրիտանանացի հատուկջոկատայինները, որոնց վերջին խումբը Եմենի մայրաքաղաք Սանայից հեռացել է ինքնաթիռով: Այս մասին հաղորդում է CNN լրատվական կայքը:
Հատկանշական է նաև, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները մարտի 22-ին զգուշացրել էին, որ Եմենը կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին, և այնտեղ կարող են կրկնվել սիրիական, իրաքյան և լիբիական սցենարները:
Նկատենք, որ հութիների խմբավորումն առավել հայտնի է «Ալ Հուսի» անունով, հիմնականում գործում է երկրի հյուսիսային և հյուսիսարևմտյան հատվածներում, որոնք սահմանակից են Սաուդյան Արաբիային։ Նրանց նպատակն է Եմենի տարածքում զեիդական իմամության ստեղծումը։ Նշենք, որ հութիների ազդեցությունը վերոհիշյալ տարածքներում էլ ավելի ընդլայնվեց 2012-ին Եմենի նախագահ ալ-Սալեհի հրաժարականից հետո։

Եմենի տարածքների վերահսկողությունը ներկայում բաժանված է կառավարական, հութիական և ալկաիդական ուժերի միջև, իսկ որոշ հատվածներում իրար դեմ պայքարում են երեք ուժերը միասին
2014-ի հունվարի տվյալներով՝ հութիների քանակը հասնում է 120 հազարի։ Նրանք հիմնականում կենտրոնացած են Սաադա լեռնային գավառում, որտեղ էլ քարոզչություն են տանում երիտասարդների շրջանում։ Ընդ որում, նրանց հետևորդների շարքում է նաև մայրաքաղաք Սանայի շիա բնակչության մեծ մասը։
Եմենի կառավարությունը, բարեկամական հարաբերություններ ունենալով Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի հետ, մինչ օրս պնդում է, որ հութիներն Իրանի լրտեսներն են։ Պաշտոնական Թեհրանը, սակայն, բազմիցս հերքել է նման լուրերը։
Հավելենք, որ 2004-2010 թթ. Եմենի կառավարական զորքերը մի քանի անգամ բախումներ են ունեցել հութիների հետ, ապա 2010-ին կնքել են զինադադարի պայմանագիր։ Սակայն 2011-ի վերջին այսպես կոչված «Արաբական գարնան» մթնոլորտում նոր մարտեր սկսվեցին հութիների և «ալ Կաիդայի» համախոհներ համարվող սալաֆիականների միջև։ 2013-ին հութիները համաձայնություն են տվել մասնակցելու Եմենի կառավարության կազմակերպած «հաշտեցման երկխոսությանը»՝ հավաստիացնելով, որ իրենք չունեն անջատողական նպատակներ, պարզապես ցանկանում են, որպեսզի «Սանան ճանաչի ու հարգի իրենց իրավունքները»։ Այնուամենայնիվ, 2014-ի հունվարից սկսած հութիների հետ բախումները վերսկսվել էին։ Հութիների և ուժայինների միջև արյունալի բախումներ էին գրանցվել նաև 2014-ի սեպտեմբերի 18-ից մինչև 21-ն ընկած ժամանակահատվածում:
Pingback: Արաբական կոալիցիան կշարունակի պայքարը Եմենի հութիների դեմ մինչև երկրի նախագահի վերադարձը | Ռազմ.info
Pingback: Հութիները հաջողություններ են գրանցում նաև Եմենի հարավում | Ռազմ.info
Pingback: Կարմիր խաչը թույլտվություն է ստացել մարդասիրական օգնություն հասցնել Եմեն | Ռազմ.info
Pingback: ՄԱԿ Անվտանգության խորհուրդն արգելել է զենք վաճառել Եմենի ապստամբական ուժերին | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանը մինչև տարեվերջ Ս-300-ներ կփոխանցի Իրանին | Ռազմ.info
Pingback: Իրանի ռազմական ներկայության կարիքը Եմենում չկա. բրիգադի գեներալ Սալամի | Ռազմ.info
Pingback: Օդային հարվածներ են հասցվել Եմենում «Սքադ» հրթիռների բազային, կան զոհեր և վիրավորներ | Ռազմ.info
Pingback: Եմենի վտարանդի կառավարությունը վարչապետի գլխավորությամբ հետ է վերադառնում երկիր | Ռազմ.info
Pingback: Եմենի հութիները ամերիկյան ռազմանավ են հրթիռակոծել. Janes | Ռազմ.info