Աֆղանստանի Հոսթ քաղաքում մահապարտի կազմակրերպած պայթյունից զոհվել են 18, վնասվածքներ ստացել 35 մարդ։ Այդ մասին հայտնում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը։
Ավելի վաղ հայտնում էին տասնյակ զոհվածների և 15 վիրավորի մասին։
Համաձայն գործակալության ունեցած տվյալների՝ ահաբեկիչը մոտոցիկլի հետ միասին իրեն պայթեցրել է միջազգային ռազմական կոալիցիայի ավտոշարի մոտ։
Իսկ «Ֆրանս Պրեսս» գործակալությունն էլ հղում անելով Աֆղանստանում անվտանգության ապահովման միջազգային ուժերի հրամանատարությանը՝ հայտնում է, որ ահաբեկչության զոհ են դարձել ՆԱՏՕ-յի մի քանի զինծառայողներ։
Համաձայն ԶԼՄ-ների տվյալների՝ այս տարվա սկզբից Աֆղանստանում զոհվել են Կոալիցիոն ուժերի ավելի քան 200 զինծառայող։