Ռուսական նավերի Սիրիա ուղևորվելու մասին տեղեկությունները հերքվեցին

Ռուսական «Ցեզար Կունիկով» մեծ դեսանտային նավը  նավատորմի ուսումնական վարժանքներից հետո վերադարձել է Սևաստոպոլ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, արևմտյան և ռուսական ԶԼՄ-ները, հղում անելով Ռուսաստանի նավատորմի գլխավոր շտաբին և հետախուզական տեղեկություններին, հայտնել էին, որ Ռուսաստանը պատրաստվում է երկու դեսանտային նավ ուղարկել Սիրիայի Տարտուս նավահանգիստ։ Լուրեր էին պտտվում, նավերը Սիրիա պիտի տեղափոխեին ռազմամթերք և ծովային հետևակի ջոկատ։

Սակայն, ինչպես «Ռիա Նովոստի» գործակալությանը հայտնել է սևծովյան նավատորմի դեսանտային միավորման սպաներից մեկը, լրատվամիջոցներում հիշատակվող երկու մեծ դեսանտային նավերից և ոչ մեկը չի պատրաստվում Սիրիա մեկնել։ Նրա խոսքերով, ոչ «Ցեզար Կունիկովը», ոչ «Նիկոլայ Ֆիլչենկովը» Միջերկրական ծով չէին ճանապարհվել. առաջինը վարժանքներ էր անց կացնում, իսկ երկրորդն ուղևորվել էր Նովոռոսիյսկ, որտեղից Սևաստոպոլ է վերադառնալու հունիսի 25-ին։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *