Ադրբեջանի բանակի ղեկավարությունն այցելել է զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալ

Այօսր՝ մարտի 19-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն իր առաջին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիկովի ուղեկցությամբ այցելել է զինված ուժերի՝ Բաքվում տեղակայված գլխավոր կլինիկական հոսպիտալ։

Բանակի ղեկավարության այցը ԶՈւ գլխավոր կլինիկական հոսպիտալ

Բանակի ղեկավարության այցը ԶՈւ գլխավոր կլինիկական հոսպիտալ

ՊՆ հաղորդագրության համաձայն` բանակի ղեկավարության կազմի այցը զինվորական հոսպիտալ կապված է Նովրուզ Բայրամ տոնի (թյուրքալեզու և իրանալեզու ժողովուրդները նշում են որպես նոր տարի)  կապակցությամբ զինծառայողներին շնորհավորելու հետ։ Հաղորդագրությունում նշվում է նաև, որ այցի շրջանակներում նախարարը տեսակցել է հոսպիտալում բուժում անցնող ինչպես հիվանդ, այնպես էլ վիրավոր զինծառայողներին։ Չի հստակեցվում, սակայն, թե երբ կամ ինչ հանգամանքներում են վիրավորվել զինծառայողները, որոնց տեսակցել են նախարարն ու գլխավոր շտաբի պետը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակվել է Արցախի հյուսիսային (Գյուլիստանի) դիրքերի վրա։ 2 ժամ տևած մարտում հայկական մարտիկները հետ են մղել հակառակորդին։ Մարտում արիաբար զոհվել են ՊԲ 3 զինծառայող, վիրավորվել 4-ը։ Հակառակորդը փախուստի ժամանակ նույնպես կորուստներ է ունեցել։

Ավելի ուշ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր մանրամասներ դիվերսիայից՝ նշելով, որ համապատասխան ծառայությունների կողմից հաստատված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ 2 սպանվածներից մեկի ազգանունը Հուսեյնով է, մյուսի անունը` Ջեյհուն, իսկ վիրավորներից մեկի անունն Էլշադ է։

Բաքուն առայժմ պաշտոնապես չի հայտնել սեփական որևէ կորստի կամ վիրավորի մասին, այնուամենայնիվ չի բացառվում, որ Հասանովի այցը կենտրոնական զինվորական հոսպիտալ կապված է առավոտյան մարտի հետ։

One response to “Ադրբեջանի բանակի ղեկավարությունն այցելել է զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալ

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 15-21 մարտի 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *