Ավտովթարից պայմանագրային զինծառայող է զոհվել

Հունիսի 20-ի առավոտյան՝ ժամը 8.30-ի սահմաններում,  «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ավտոճանապարհին  դուրս է եկել երթևեկելի մասից, հարվածել սարալանջի թմբին և գլխիվայր շրջվել։ Մեքենայի մեջ եղել են վարորդը՝ 24-ամյա Վալերիկ Հովհաննիսյանը, և  երեք ուղևոր ՝ Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ՝ 24-ամյա Տիգրան Մխիթարյանը, 24–ամյա Վահե Դանիելյանը, 34-ամյա Էդգար Հովհաննիսյանը։  Է. Հովհաննիսյանին  մարմնական վնասվածքներով Վայքի հիվանդանոց տեղափոխման ճանապարհին մահացել է։

Նախնական տվյալներով ուղևոները պայմանագրային զինծառայողներ են եղել։

ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը Razm.info-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ հաստատեց, որ ուղևորները զինծառայողներ են եղել և ասաց, որ ներկա պահին փաստի առթիվ քնչական նյութեր են պատրաստվում և այլ մանրամասներ առայժմ չի կարող տրամադրել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *