Ադրբեջանի հետախուզական վաշտի սպանված հրամանատարը՝ «հրադադարի ռեժիմի խախտման զոհ»

Մարտի 13-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնեց, որ հայկական կողմը «խախտել է հրադադարի ռեժիմը»՝ սպանելով Ադրբեջանի բանակի զինծառայող Գուլիև Օրխան Վագիֆ օղլուին։ Սպանվածի մասին այլ տվյալներ չէին նշվում։

Ներկայացնելով սպանվածին որպես «հայկական ագրեսիայի զոհ»՝ հաղորդագրությունում նաև սպառնում էին հայկական կողմին, թե «սպանված զինծառայողի համար վրեժը չի ուշանալու, ու պատասխան հարվածը լինելու է կործանարար»։

Հետախուզական վաշտի հրամանատար, ավ. լեյտենանտ Օրխան Գուլիև

Հետախուզական վաշտի հրամանատար, ավ. լեյտենանտ Օրխան Գուլիև

Ինչպես բազմիցս նշել ենք, 2014թ. օգոստոսյան լարվածության ընթացքում բազմաթիվ կորուստներից հետո Ադրբեջանում որոշեցին գաղտնիացնել զինված ուժերում կորուստների մասին ցանկացած տեղեկություն՝ արգելելով լրատվամիջոցներում այդ թեմայով հրապարակումները, եթե չկա պաշտոնական հաղորդագրություն։ Այդուհանդերձ, սոցիալական ցանցերից և այլ բաց աղբյուրներից հավաքած տեղեկությունների համադրությամբ որոշ դեպքերում հաջողվում է ստանալ լրացուցիչ ոչ պաշտոնական տվյալներ։

Այսպիսով, բաց աղբյուրների ուսումնասիրությամբ Ռազմինֆոյին հաջողվել է պարզել Օրխան Գուլիևի ծառայողական որոշ տվյալներ։ Մասնավորապես պարզվեց, որ ծնունդով Նախիջևան քաղաքից Գուլիև Օրխան Վագիֆ օղլուն կոչումով ավագ լեյտենանտ էր։ Նա ավարտել էր Բաքվի՝ Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոցը: Կուրսանտ լինելու տարիներին մի քանի օրով ենթարկվել է կարգապահական կալանքի, որն անցկացրել է Սումգայիթի մերձակայքում տեղակայված կարգապահական մեկուսարանում։

Գուլիևն առնվազն 2011-ից ծառայում էր Բեյլագանի շրջանում տեղակայված թիվ 218 զորամասում՝ որպես 1-ին, այնուհետև 2-րդ հետախուզական վաշտի հրամանատար: Սպանվելուց հետո թաղվել է Շարուրի շրջանի «շեհիդների (նահատակների) ծառուղում»։

Ձախից՝ հետախուզական 2-րդ վաշտի հրամանատար, ավ. լեյտենանտ Գուլիև։ Կենտրոնում՝ հետախուզական 1-ին վաշտի հրամանատար, ավ. լեյտենանտ Սեյիդով

Ձախից՝ հետախուզական 2-րդ վաշտի հրամանատար, ավ. լեյտենանտ Գուլիև։ Կենտրոնում՝ հետախուզական 1-ին վաշտի հրամանատար, ավ. լեյտենանտ Սեյիդով

Ավագ լեյտենանտ Օրխան Գուլիևի՝ հետախուզական վաշտի հրամանատար լինելու հանգամանքը շատ ավելի հավանական է դարձնում այն վարկածը, որ նա իսկապես սպանվել է հայկական կողմի գնդակից, սակայն ոչ թե հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, այլ դիվերսիոն ներթափանցման ձախողված փորձի ժամանակ։

Օրխան Գուլիևի դին՝ դիահերձարանում՝ հարազատներին հանձնելուն պատրաստելիս

Օրխան Գուլիևի դին՝ դիահերձարանում՝ հարազատներին հանձնելուն պատրաստելիս

Օրխան Գուլիևը (սպիտակ գլխարկով)՝ ենթակաների հետ

Օրխան Գուլիևը (սպիտակ գլխարկով)՝ ենթակաների հետ

2 responses to “Ադրբեջանի հետախուզական վաշտի սպանված հրամանատարը՝ «հրադադարի ռեժիմի խախտման զոհ»

  1. Pingback: Armday – Ադրբեջանի հետախուզական վաշտի սպանված հրամանատարը՝ «հրադադարի ռեժիմի խախտման զոհ» ՌԱԶՄ.ԻՆՖՕ

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 8-21 մարտի 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *