Վրաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարությունները մարտի 17-ին ստորագրել են երկկողմ համագործակցության պլան։ Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի ՊՆ Եվրաինտեգրման և միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ներկայացուցիչն ու Վրաստանում Իտալիայի ռազմական կցորդը:
Այս մասին մարտի 17-ին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են Վրաստանի՝ եվրատլանտյան կառույցներին անդամակցելու հարցերը։ Ռազմական կցորդ կապիտան Դանիել Սիվիկոն Իտալիայի անունից իր աջակցությունն է հայտնել Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության փաթեթի իրագործման համար։