ԱՄՆ վարչակազմն «ուշադիր հետևում» է ռուսական ռազմական նավերի՝ Սիրիայի մեկնելու մասին տեղեկություններին։
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով փոխօգնական Բեն Ռոդսը` մեկնաբանելով Ռուսաստանի ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբի հաղորդագորությունն այն մասին, որ «Նիկոլայ Ֆիլչենկով» և «Ցեզար Կունիկով» մեծ դեսանտային նավերը պատրաստվում են մեկնել սիրիական Տարտուս նավահանգիստ, որտեղ տեղակայված է ռուսական նավատորմի նյութատեխնիկական ապահովման բազա։
Ռոդսը ընդգծել է, որ իրենց համար կարևոր է, որպեսզի դադարեցվի զինամթերքի առաքումը Սիրիային, և որ իրենց գլխավոր մտավախությունը հենց այդ է։ Նա նաև տեղեկացրել է, որ Լոս Քաբոսում ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպման ժամանակ ամերիկյան կողմը շեշտել է, որ Ասադի զինված ռեժիմին զինամթերք վաճառելն էլ ավելի կսրի հակամարտությունը։
Կարդացեք նաև`
ԱՄՆ-Ռուսաստան. պայքար Սիրիայի համար
Pingback: Ռուսական նավերի սիրիա ուղևորվելու մասին տեղեկությունները հերքվեցին | Ռազմ.info