Քրդերի հետ բախման ժամանակ 7 թուրք զինվորական է սպանվել

Թուրքիայում «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) մարտիկների և թուրք զինվորականների միջև կատաղի բախումների հետևանքով զոհվել է 7 թուրք զինծառայող։ «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը, հղում անելով CNNTurk հեռուստաալիքին, հայտնում է, որ ՔԲԿ-ի մարտիկները հարձակվել են թուրք-իրաքյան սահմանին տեղակայված թուրքական երեք անցակետերի վրա։

Զինված բախումները դեռ շարունակվում են։ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ Անկարան կշարունակի պայքարել ՔԲԿ-ի դեմ և այդ հարցում համագործակցելու է միջազգային ատյանների հետ, քանի որ, ըստ Դավութօղլուի, ՔԲԿ-ն սպառնալիք է նաև այլ երկրների անվտանգությանը։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *