Ռուսաստանը ցանկանում է Իսրայելի հետ ԱԹՍ-ների համատեղ արտադրություն սկսել

Ռուսաստանն ու Իսրայելը  համատեղ անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) ստեղծելու շուրջ բանակցություններ են վարում։ ԱՐՄՍ-ՏԱՍՍ-ը,  հղում անելով «Ֆլայթ ինթերնեյշնլ» հանդեսին , հայտնում է, որ այդ մասին ասել է փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։

Ըստ Ռագոզինի` իրենց նպատակն է համոզել իսրայելական կողմին անցնել տեխնոլոգիական համագործակցության, ինչի արդյունքում ստեղծված արտադրանքը կօգտագործվի և´ Ռուսաստանում, և´ Իսրայելում, և´ արտահանման նպատակներով։

Ռոգոզինը հայտարարել է նաև, որ Ռուսաստանն այլևս մտադիր չէ պատրաստի համակարգեր գնել Արևմուտքից, սակայն հետաքրքրված է առաջատար տեխնոլոգիաների գնմամբ։

Ըստ ԱՐՄՍ-ՏԱՍՍ-ի տվյալների` մոտ ապագայում Ռուսաստանն Իսրայելից պատրաստվում է գնել ԱԹՍ-ների նոր խմբաքանակ, այդ թվում` 24 ցամաքային կառավարման համակարգ։ Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 50մլն. դոլար։

«Ֆլայթ» հանդեսը հիշեցնում է, որ ավելի վաղ իսրայելական Israel Aerospace Industries ընկերությունը Ռուսաստանին էր վաճառել 2 Bird Eye-400, 8  I-View MK.150 և 2 Searcher Mk.2 ԱԹՍ-ներ, որոնց ընդհանուր գինը կազմել է 53 մլն դոլար։

Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի ՊՆ-ն քննարկում է իսրայելական «Aeronautics Defense Systems»-ից երեք տեսակի (Orbiter-2, Aerostar, Skystar) ցամաքային կառավարման համակարգեր ձեռք բերելու հարցը։

Հաշվի առնլով, որ ՑԿՀ-ն կարող է ապահովել 2-3 ԱԹՍ՝  Ռոգոզինը ասել է,  որ Ռուսաստանը կարող է իսրայելական արտադրության 48-72  ԱԹՍ գնել և որ արդեն կա ՌԴ ՊՆ-ի համաձայնությունը։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *