Մարտի 12-ին՝ օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվին մերձակա Գալա բնակավայրում տեղակայված զորամասում քացախ խմելու եղանակով ինքնասպան է եղել զինված ուժերի զինծառայող, ավագ ենթասպա Օսմանով Բեհրամը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը՝ նշելով, որ տեղեկությունը տրամադրել են մահացածի մերձավորները։
Կրկին հարկ է նկատել, որ Ադրբեջանի ՊՆ-ն այս միջադեպի մասին չի հայտնել, սակայն ինչպես դա արդեն բազմիցս եղել է այս տարվա ընթացքում, տեղեկությունը գաղտնի պահելու փորձերը ձախողվել են։
Հավելենք, որ 2015-ի հունվարի 1-ից ի վեր սա ադրբեջանական զինուժի 15-րդ կորուստն է, որն արձանագրել է Ռազմինֆոն։
Pingback: Ադրբեջանում զինծառայողն ինքնասպան է եղել՝ խմելով քացախ | 1lur.am
Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի մարտին. Ռազմինֆո | Ռազմ.info