ԱՌՄՍ-ՏԱՍՍ-ը, հղում անելով իրանական «Ֆարս» գործակալությանը, հաղորդում է, որ Իրանի ՌԾՈւ-ի փոխհրամանատար Աբբաս Զամինին հայտնել է, որ Իրանը սկսել է ատոմային սուզանավեր ստեղծել։
Նրա խոսքերով առաջին քայլն արդեն արված է. ատոմային սուզանավի նախագծումն արդեն սկսված է։ Զամինին ընդգծել է, որ Իրանը յուրացնում է խաղաղ ատոմային տեխնոլոգիաները, որն այս պահին ատոմային սուզանավի ստեղծումը իրենց օրակարգում է։
Ներկա պահին Իրանի ՌԾՈւ-ն ունի 1990-ականների Ռուսաստանից գնված «Պալտուս» տիպի (ըստ ՆԱՏՕ-ի դասակարգման` «Կիլո») երեք ոչ ատոմային սուզանավ, ինչպես նաև իրանական արտադրության «Գադիր» տիպի սուզանավեր։