Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Ս.թ. հունիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից։ 

ԳԴՀ դեսպանը բարձր է գնահատել պաշտպանական ոլորտում հայ-գերմանական համագործակցության մակարդակը և գերմանական զորախմբի կազմում հայ խաղաղապահների կողմից 2010թ.-ից Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելությունը:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԳԴՀ դեսպանին հայ-գերմանական պաշտպանական համագործակցության ամրապնդման գործում ունեցած զգալի ավանդի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *