Ռազմաշաբաթ. Վրաստան. 1-7, 2015

Վրաստանը որպես դիտորդ կմասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժությանը • Նինո Բուրջանաձեն Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր չի համարում • Պետնագոնում հանդիպել են Վրաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարները:

• Մարտի 4-10-ը ՆԱՏՕ-ն անցկացնելու է իր ամենամյա Crisis Management Exercise (CMX) հրամանատարաշտաբային զորավարժությունը, որն ուղղված է ճգնաժամային իրավիճակի ժամանակ փոխգործակցության բարձրացմանը: Այս տարի որպես դիտորդ երկիր զորավարժությանը ներգրավվել է նաև Վրաստանը:

• Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, այժմ «Միացյալ ժողովրդավարական շարժում» կուսակցական առաջնորդ Նինո Բուրջանաձեն սուտասան և սադրիչ է համարում քաղաքական այն գործիչներին, ովքեր խոսում են Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին: «Վրաստանը հնարավորություն չունի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու։ Էլ ո՞ր լեզուներով դրա մասին նրանք ասեն։ Անգլերենով ասել են, ֆրանսերենով, գերմաներենով ասել են, տևական ժամանակ էլ վրացերենով ես եմ ասում»,- հայտարարել  է Բուրջանաձեն:

• Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Լևան Գիրսիաշվիլիի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով մեկնել է ԱՄՆ: Պատվիրակությանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Էվելին Ֆարկասը: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև Վրաստանին տրված ՆԱՏՕ-ի հետ համագործակցության փաթեթի կատարման ընթացքն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ. Վրաստան. 1-7, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 1-7 մարտի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *