Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը մարտի 7-ին հայտնել է երկրի զինված ուժերում գրանցված սպանության հերթական դեպքի մասին, որը, սակայն, դուրս է մնացել պաշտոնական լրահոսից։ Լրատվամիջոցը հայտնում է, որ Մռավում տեղակայված զորամասերից մեկում սպանվել է 24-ամյա զինծառայող, Սումգայիթից զորակոչված Բայրամով Անար Գյունեշ օղլուն, ում գնդակահարել է ծառայակիցը։
Կայքը հաղորդում է, որ սույն տեղեկությունը հայտնել են սպանվածի հարազատները՝ նշելով, որ նա ուներ բարձրագույն կրթություն և զորացրվելու էր այս տարվա հունիսին։
Բացի այդ, սոցիալական ցանցերի գրառումների ուսումնասիրության արդյունքում Ռազմինֆոյին հայտնի դարձավ, որ միջադեպը գրանցվել է մարտի 7-ին՝ զուգադիպելով սպանվածի քրոջ հարսանիքի օրվա հետ։
Նշենք, որ 2015-ի հունվարի 1-ից ի վեր սա Ադրբեջանի զինուժի 13-րդ կորուստն է, որն արձանագրել է Ռազմինֆոն՝ բաց աղբյուրների մշտադիտարկամ արդյունքում։ Վերոնշյալից բացի, մարտի 7-ին հայաստանյան Times.am լրատվակայքը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր Ադրբեջանի զինուժի ևս 3 կորստի մասին՝ նշելով շարքայիններ Զամին Ամինովի, Ալեքպեր Աբասովի և լեյտենանտ Շալալ Հասանովի անունները։
Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է թաքցնել զինծառայողի սպանությունը՝ նույնիսկ զինդատախազության հաղորդագրությունից հետո | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի մարտին. Ռազմինֆո | Ռազմ.info