Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 1-7 մարտի, 2015

ՊԲ-ն վնասազերծել է հակառակորդի կրակակետը, պատճառել կորուստներ • Ուսումնավարժություն Երևանում՝ օդային հարձակման սցենարով  • Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել, հարուցվել է քրեական գործ, զինծառայողը մետմահու պարգևատրվել է • Զինծառայողի մահվան գործով 3 զինծառայողի են ձերբակալել • ՀՀ ՊՆ և ԶՈւ վարչությունների պետերը զեկուցել են՝ 2014-2015-ին արված աշխատանքների մասին • Պաշտպանության նախարարն այցելել է ռազմարդյունաբերական ձեռնարկություն • Սեյրան Օհանյանն այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ • Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի փորձագետների • Ռազմատեխնիկական համագործակցությունում ՌԴ-ի համար առաջնահերթ են ՀԱՊԿ անդամ երկրները • ԵԱՀԿ առաքելությունը դիտարկել է Մարտակերտի ուղղությունը

Ուսումնավարժություն՝ օդային հարձակման սցենարով

Ուսումնավարժություն՝ օդային հարձակման սցենարով

• Մարտի լույս 6-ի գիշերը ՊԲ-ն կանխարգելիչ գործողություններ է իրականացրել ադրբեջանական բանակի հետ շփման գծի հյուսիսային ու հյուսիսարևելյան հատվածներում, ինչի արդյունքում շարքից հանվել է հակառակորդի ԶՈւ-23-2 զինատեսակը, ոչնչացվել է ադրբեջանական բանակի յոթ զինծառայող:

• ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 4-ին իրականացրել է հատուկ մարտավարական ուսումնավարժություն` «Ռմբակոծության հետևանքով կիսավեր դարձած շենքում որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը» թեմայով:

Ուսումնավարժություն՝ օդային հարձակման սցենարով

Ուսումնավարժություն՝ օդային հարձակման սցենարով

• Մարտի 2-ի երեկոյան ՊԲ արևելյան ուղղության մարտական հենակետերից մեկում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող Արսեն Կարապետյանը: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում մարտի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։ Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ մարտի 3-ին ստորագրած հրամանագրով շարքային Արսեն Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

• Փետրվարի 27-ին, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգով ստորին ծնոտի շրջանում ինքն իրեն մահացու հրազենային վնասվածք է հասցրել ժամկետային զինծառայող Ալբերտ Էմիլի Սաֆարյանը։ Վերջինիս մահվան դեպքի առիթով ձերբակալվել է 3 անձ։

• Մարտի 6-ին ՊՆ-ում անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում ՊՆ և ԶՈւ վարչությունների պետերը զեկուցել են՝ 2014-2015-ին արված աշխատանքների մասին։

Խորհրդակցություն ՀՀ ՊՆ-ում

Խորհրդակցություն ՀՀ ՊՆ-ում

• ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 3-ին աշխատանքային այցով եղել է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկում:

• Մարտի 1-ին Սեյրան Օհանյանը այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ հանդիպել է բուժում ստացող մի քանի հիվանդների, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել նրանց բուժման գործընթացի մասին։

• Մարտի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հերթական այցով Երևանում է եղել ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և «Պլանավորման ու վերանայման գործընթացի» իրականացման առաջընթացը գնահատող ՆԱՏՕ-ի խումբը:

• Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը մարտի 5-ին հայտարարել է, որ ՌԴ-ի համար առաջնային է ՀԱՊԿ անդամ պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը։

• Մարտի 4-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Արցախի հատվածի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ: Դիտարկումն անցել է առանց միջադեպերի։

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 1-7 մարտի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 1-7 մարտի 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *