ԼՂՀ ՊԲ-ն հաստատեց շփման գծում հայ զինվորի զոհվելու փաստը

ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից տեղեկացնում են, որ հունիսի 18-ի առավոտյան ժամը 08.25-ի սահմանում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1993թ. ծնված Արամ Սիմոնի Գյուլնազարյանը: Վիրավորը հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: 

ՊԲ հրամանատարությունը խորապես ցավակցում է ժամկետային զինծառայող Արամ Գյուլնազարյանի հարազատներին:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *