ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգում մեկնարկել են ՀՕՊ լայնամասշտաբ զորավարժություններ

Ռուսաստանի Դաշնության ԶՈւ հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումները մարտի 5-ին խոշորամասշտաբ դաշտային ելքի են դուրս եկել՝ ՀՕՊ ստորաբաժանումների, զորամասերի և միավորումների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը։

Հակաօդային պաշտպանության Տոռ ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Հակաօդային պաշտպանության Տոռ ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Նշվում է, որ  12 զորավարժարաններում անցկացվող դաշտային վարժանքներում  ներգրավված է  500 միավոր ռազմական տեխնիկա և սպառազինության այլ տեսակներ, ու ավելի քան 2 հազար զինծառայող՝ այդ թվում Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաների անձնակազմը։ Զորավարժությունները տևելու է մինչև ապրիլի 10-ը։

Դաշտային ելքերի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում «Իգլա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրի մարտական հաշվարկների պատրաստականությանը։

Ներկայումս անցկացվող դաշտային զորավարժության՝ գործնական պարապմունքների շրջանակներում զինծառայողները պետք է կիրառեն «Իգլա» դյուրակիր ԶՀՀ-ն, «Տունգուսկա» հրթիռա-հրանոթային համալիրներ, «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայան, Ս-300Վ, «Ստրելա-10», «Տոռ» և «Օսա» զենիթահրթիռային համակարգեր ու համալիրներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *