ՀՀ ՊՆ և ԶՈւ վարչությունների պետերը զեկուցել են 2014-2015-ին արված աշխատանքների մասին

Այսօր՝ մարտի 6-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում նախարար Օհանյանի ղեկավարությամբ անցկացվել աշխատանքային խորհրդակցություն՝ զորքերի մարտական և տեխնիկական պատրաստության, զորահավաքային պատրաստականության վիճակի, սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման ու արդիականացման ահնրաժեշտության հարցերի շուրջ։

Խորհրդակցություն ՀՀ ՊՆ-ում

Խորհրդակցություն ՀՀ ՊՆ-ում

Խորհրդակցությանը մասնակցել են ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԳՇ պետի տեղակալները, վարչությունների և առանձին բաժինների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Հանդիպման ընթացքում քննրակվող հարցերի թեմաներով զեկույցով է հանդես եկել ԶՈւ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, ով նշեց, որ հատուկ ուշադրություն է դարձվում հանկարծակի ստուգումների պլանով նախատեսված միջոցառումների անցկացմանը։

Զորքերին մատակարարվող սննդամթերքի տեսականին ընդլայնելու ուղղությամբ և պարենային ու իրային ապահովման այլ հարցերի վերաբերյալ զեկույց է ներկայացրել ԶՈւ թիկունքի վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ռազմաբժշկական ծառայության իրականացրած բուժկանխարգելիչ, հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման միջոցառումներին՝ կայազորային հոսպիտալներում և բուժկետերում բուժօգնության պայմանները ժամանակակից պահանջներին առավել մոտեցնելու, հիվանդացության դեպքերը բացառելու և կանխարգելելու հարցերին:

Խորհրդակցության առաջին մասը եզրափակել է ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը՝ զեկուցելով 2014-ի մարտի 1-ից մինչև այս տարվա մարտի 1-ը կատարված աշխատանքների մասին և նշելով, որ զինված ուժերի ստորաբաժանումներն ունակ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները թե´ խաղաղ և թե´ պատերազմական պայմաններում:

Հանդիպման երկրորդ մասում, որին տեսակապի միջոցով ներգրավված են եղել նաև զորամիավորումների և զորամասերի հրամանատարները, ծավալուն անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում անցկացվելիք համապետական, կրթաճանաչողական, տեղեկատվական միջոցառումներին, որոնց վերաբերյալ զեկույցով է հանդես եկել ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Սեյրան Օհանյանը Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի հետ կապված ևս մեկ անգամ զգոնության ու պատասխանատվության կոչ է արել նիստի մասնակիցներին:

One response to “ՀՀ ՊՆ և ԶՈւ վարչությունների պետերը զեկուցել են 2014-2015-ին արված աշխատանքների մասին

  1. Pingback: Armday – ՀՀ ՊՆ և ԶՈւ վարչությունների պետերը զեկուցել են 2014-2015-ին արված աշխատանքների մասին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *